«Իսրայելն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իրեն». Բլինքենը երկրորդ այցն է կատարում Իսրայել

45

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր վերահաստատել է, որ Իսրայելն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել ինքն իրեն:

«Իսրայելը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է պաշտպանել իրեն…վստահ լինելու, որ այս հոկտեմբերի 7-ը երբեք չի կրկնվի», — Թել Ավիվում Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բլինքենը:

Բլինքենը, ով երկրորդ այցն է կատարում Մերձավոր Արևելք պատերազմի բռնկումից հետո, հորդորել է Իսրայելին պաշտպանել խաղաղ բնակիչներին, ովքեր հայտնվել են խաչաձև կրակի մեջ և «օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:

«Մենք կխոսենք կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են և պետք է ձեռնարկվեն Գազայում տղամարդկանց, կանանց և երեխաներին հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար», — Իսրայել մեկնելուց առաջ լրագրողներին ասել է պետքարտուղարը: