Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

56

Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին: Այս մասին X-ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Բադալյանը ԼՂ-ի 68-ամյա բնակչին 15 տարվա ազատազրկման դառապարտելու Բաքվի դատարանի կայացրած որոշումն անվանել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։    

«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը, ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է նա: