Վրաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին՝ ընդլայնման վերաբերյալ զեկույցի համար

41

Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտգործնախարարությունը:

Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին՝ ընդլայնման վերաբերյալ զեկույցի համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ուղղությամբ։

Վրաստանի արտգործնախարարը հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։