Նեթանյահուն ստիպված կլինի ընտրություններ անցկացնել պատերազմի ավարտից հետո. իսրայելցի նախարար

27

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված կլինի ընտրություններ անցկացնել պատերազմի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում։ Այս մասին Maariv թերթին ասել է Իսրայելի  աշխատանքի նախարար Յոավ Բեն-Ցուրը:

«Հասարակությունը կասի իր խոսքը, և հետո մենք կտեսնենք, թե արդյոք Նեթանյահուն մանդատ կստանա», — հավելել է նախարարը:

Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է կայանան նախքան հետաքննություն իրականացնող որևէ հանձնաժողովի ստեղծումը:

«Պարկեշտությունը պահանջում է, որ նման սարսափելի իրադարձությունից հետո հասարակությունն իր խոսքն ասի։ Կառավարությունը ստեղծված իրավիճակում չի կարողանա շարունակել գործել»,- շարունակել է Բեն-Ցուրը:

Նշենք, որ անցյալ շաբաթ իսրայելական լրատվամիջոցներում հրապարակված հարցումները ցույց էին տալիս, որ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթում (խորհրդարանում) զբաղեցրած տեղերի կտրուկ անկում է գրանցելու՝ 32-ից հասնելով 18-ի: