Փաշինյանը կհանդիպի Մակրոնի հետ

54

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նոյեմբերի 9-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին: