Գազայում պատերազմի հետևանքով ավերվել է շուրջ 60 մզկիթ

33

Aljazeera-ն հղում կատարելով պաղեստինյան Wafa լրատվամիջոցին, հաղորդել է, որ Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածում գտնվող ալ-Սալամ մզկիթը:

Նշվել է, որ սա արդեն թվով 60-րդ մզկիթն է, որը տուժել է շարունակվող հրթիռակոծությունների արդունքում:

Հիշեցվել է նաև, որ պաշտամունքի վայրերը որակվում են որպես մշակութային արժեք, որոնք պետք է պաշտպանվեն միջազգային մարդասիրական իրավունքի ներքո: