Թբիլիսին շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ. Վրաստանի վարչապետ

36

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- Փարիզի խաղաղության ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին:

Նա ընդգծել է, որ «Մետաքսի ճանապարհ» ֆորումի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների այցը Վրաստան վկայում է այն վստահության մասին, որ երկու երկրներն էլ ունեն Վրաստանի նկատմամբ։

«Վրաստանն անաչառ, չեզոք երկիր է, և մենք ունենք բարիդրացիական, եղբայրական, գործընկերային հարաբերություններ և համագործակցություն մեր հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ»,- հավելել է Վրաստանի վարչապետը: