Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ քննադատելով Իսրայելի գործողությունները, անդրադարձել է Հայաստանին և կոշտ հայտարարություններ արել։
«Տարիներ շարունակ Հայաստանը մեր երկրի հողերի հետ կապված սին երազանքների ետևից վազեց, Ղարաբաղի պատերազմում իր դասն ստացավ, նստեց տեղը։ Հիմա էլ Իսրայելի ղեկավարներն են սկսել նմանօրինակ անհեթեթություններ ասել։ Թող ընդհանրապես չանհանգստանան, նրանց էլ է վերջում հիասթափություն սպասում»,- նշել է Էրդողանը։
Էրդողանը նաև Իսրայելին անվանել է «ահաբեկչական պետություն»։