Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ: