Սիրիայի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ փոխնախագահին

36

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը փոխանցում է սիրիական պետական SANA լրատվամիջոցը:

Հանդիպման ընթացքում Բաշար Ալ-Ասադն ընդգծել է սիրիացի և հայ ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների խորությունը՝ շեշտելով դրանք ամրպնդելու անհրաժեշտությունը: