ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Տավուշի մարզում Եվրամիության դիտորդների հետ միասին մասնակցել է սահմանային գոտու պարեկային դիտարկմանը։
«Խաղաղության համաձայնագիրը և փաստերի վրա հիմնված ու մասնագիտական գործընթացի շրջանակում սահմանների դելիմիտացիայի ապահովումը կնպաստեն տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը»,- նշված է ԱՄՆ հաղորդագրության մեջ: