Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը կոչ է արել քրիստոնյա բոլոր համայնքներին կանգնել պատրիարքարանի կողքին

24

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանատունը հրատապ հաղոդագրություն է հրապարակել՝ կոչ անելով Երուսաղեմի քրիստոնյա բոլոր համայնքներին կանգնել Հայոց պատրիարքարանի կողքին, քանի որ «վտանգվել է Սուրբ Երկրում և Երուսաղեմում քրիստոնեական ներկայությունը»:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ ունենանլով 16- դարյա պատմություն՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գոյաբանական ամենամեծ սպառնալիքի տակ է գտնվում: Գոյաբանական-տարածքային այս վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի քրիստոնեական բոլոր համայնքների վրա։

Ըստ հաղորդագրության՝ Հայոց պատրիարքարանը չեղարկել էր «Կովերի պարտեզին»  առնչվող պայմանագիրը:

«Չեղարկմանն օրինական արձագանք տալու փոխարեն՝ կառուցապատողներն ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում և փոխարենը ընտրել են սադրանքի, ագրեսիայի և այլ հալածող, հրահրող մարտավարություն՝ այդ թվում սեփականության ոչնչացում, լավ սպառազինված սադրիչներին վարձելը և այլ սադրանքներ»,- ասված է հաորդագրությունում:

Նշվել է նաև, որ վերջին օրերին հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի հատվածի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց քաղաքապետարանի թույլտվության:

Ավելացվել է նաև, որ Իսրայելի ոստիկանությունը  պահանջել  է հայկական համայնքի անդամներին ազատել տարածքը։