Իսրայելի ԶՈՒ-ն մոտ է գտնվում ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու իրենց նպատակին. շտաբի պետ

38

Իսրայելի զինված ուժերը մոտ են գտնվում ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու իրենց նպատակին: Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին, երկրի զինված ուժերը զգալի առաջընթաց են գրանցել:

«Մենք մոտ ենք Գազայի հատվածի հյուսիսում ռազմական համակարգի [խմբ.՝ ՀԱՄԱՍ] ապամոնտաժմանը», — ասել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին:

Նրա խոսքով՝ պաշտպանության բանակը կշարունակի իր գործողությունները Գազայի հատվածում: