Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Տեղեկությունը փոխանցում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո պաշտպանության նախարարները առանձին հանդիպում են ունեցել։
Հաղորդվել է, որ երկու երկրների ՊՆ նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը և տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր։
Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանը պատրաստ է շարունակել տարածաշրջանում խաղաղ գործընթացի խթանման ջանքերը։
Հանդիպումից հետո Ջուանշեր Բուրճուլաձեն և Սուրեն Պապիկյանը ստորագրել են նախարարությունների միջև փոխադարձ համագործակցության պլանը։