Site icon Region Monitor

ՌԴ-ում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Երևանը դիտարկում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու առաջարկը։ «Ինտերֆաքսի» հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, քանի որ դժվարություններ են առաջանում` պայմանավորված աշխատանքային գրաֆիկով։ Այստեղ որևէ խնդիր չկա, կա պարզապես տեխնիկական համաձայնեցում։ Հայկական կողմը չի հրաժարվում որևէ առաջարկից։ Աշխատանքները տարվում են»,- նշել է դեսպանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Exit mobile version