Site icon Region Monitor

Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կլսեն Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Երևանում մեկնարկած աշնանային նստաշրջանի բացմանը։

«Մենք երկխոսության մեջ ենք նաև Թուրքիայի հետ: Համենայնդեպս, նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռեւս որեւէ հաջողություն չունենք: 

Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի՝ խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, եւ սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ»,- ասաց Փաշինյանը։

Exit mobile version