Իրաքի նախագահը ժամանել է Երևան

28

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

«Զվարթնոց» օդանավակայանում Իրաքի նախագահին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Իրաքի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։   

Նշենք, որ Իրաքի նախագահն այցելել էր նաև Ադրբեջան և հանդիպել Իլհամ Ալիևի հետ: