Թուրքիայի նախագահը կոչ է արել Հունաստանին բացել սահմանը և միգրանտներին բաց թողնել Եվրոպա

644

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 8-ին դիմել է Հունաստանի իշխանություններին ՝ պահանջելով ապահովել Թուրքիայից Եվրոպա անցնել կամեցող նեգաղթյալների անցումը դեպի Հունաստանի տարածք։  

«Հունաստա´ն, քեզ եմ դիմում։ Բացի´ր սահմանը և ազատվի´ր այս բեռից։ Թողեք թող գնան եվրոպական այլ երկրներ», — իրեն բնորոշ ոճով կոչ է արել Թուրքիայի նախագահը Ստամբուլում կայացած իր ելույթի ընթացքում:

Անցած շաբաթ Թուրքիան հայտարարել էր, որ ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից միգրանտների նոր ալիքը և սահմանը բացելով ապահովել էր նրանց անցումը դեպի Հունաստան։

Հազարավոր ապօրինի ներգաղթյալներ անմիջապես անցել էին Հունաստանի հետ սահմանը։ Հունաստանի իշխանությունները ներգաղթյալների հոսքը կասեցնելու նպատակով խիստ միջոցառումներ էին ձեռնարկել։

Իրավիճակը լուրջ լարում էր առաջացրել Թուրքիայի և Եվրամիության երկրների միջև հարաբերություններում։