Իրանի ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին հայտնել է, որ Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում:
«Եվրասիայի շուրջ մեր աշխատանքը սկսելու ենք Հայաստանից: Իհարկե, մեր արտահանման հնարավորությունները սահմանափակ են, այդ իսկ պատճառով պետք է ընդլայնենք այդ հնարավորությունները»,- փոխնախարարի խոսքերը մեջբերում է իրանական mehrnews լրատվամիջոցը: