Դեկտեմբերի 14-15-ին Հայաստանում կանցկացվի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպում։ Նախարարական հանդիպման կազմակերպման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։
«Տարածաշրջանային հանդիպումը լավ հնարավորություն է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը միջազգային հանրությանը ներկայացնելու և Հարավային Կովկասում տրասնպորտային ենթակառուցվածքները պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և իրավազորության հիման վրա ապաշրջափակելու հայկական կողմի մոտեցումներն առաջ մղելու համար»,- նշված է արտգործնախարարության հիմնավորումներում։