Իրանի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդել կորոնավիրուսից մահացած հիվանդների, վարակվածների և ապաքինված հիվանդների թվի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 63 մարդ: Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 354:
Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսով վարակված հիվանդների թիվն ավելացել է 958-ով՝ կազմելով 9000: Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 2959: