Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հունվարի 22-ին սպասվող նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։
ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում։ Նիստը նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։