Իրաքի Սուլեյմանիա նահանգում գտնվող գազի խոշորագույն հանքավայրերից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքի կիրառմամբ: Հարվածները վնասել են հեղուկ գազի պահեստավորման բաքը:
Հարձակումը պատճառ է հանդիսացել արդյունահանման ժամանակավոր դադարեցման, ինչն էլ հանգեցրել է Իրաքի հյուսիսային հատվածում՝ Քուրդիստանի տարածքում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումների:
Հաղորդվել է, որ ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: