Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ պետք է տեղի ունենա «Վրացական երազանք» կուսակցության համագումարը, որի ընթացքում կհաստատվեն Վրաստանի կառավարության փոփոխությունների հետ կապված հարցեր։ Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կառաջադրվի Վրաստանի վարչապետի պաշտոնում, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը։