Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններն ուղեկցվում են ընտրախախտումներով:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ առաջին ակնհայտ խախտումը կատարել են գործող նախագահ՝ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքի անդամները։
Համաձայն Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքի անդամները գրանցված են Բաքվում, սակայն քվեարկել են Ստեփանակերտում։
Բացի այդ, ադրբեջանական ընդդիմադիր «Meydan TV»-ին ֆիքսել է, թե ինչպես են նույն քաղաքացիները մի քանի ընտրատեղամասերում քվեարկում և խոստովանում այդ մասին:
Մասնավորապես, վերոնշյալ տեսահոլովակում «Meydan TV»-ի թղթակիցը հարցնում է քաղաքացիներից մեկին՝ արդյոք նա քվեարկել է արդեն, որին ի պատասխան քաղաքացին ասում է.
«Այո՛, քվեարկել եմ, բայց մյուս տեղում էլ եմ քվեարկելու»: