Փետրվարի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառման հյուրերի թվում էին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Սուջաշվիլին, Վրաստանի պաշտպանական բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր:
Ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն։