Բաքվում կայացել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

1603

Բաքվում ընթացող Չմիավորված երկրների շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների հավաքի շրջանակներում հոկտեմբերի 24-ին կայացել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցեր:

Մասնավորապես անդրադարձել են Սիրիայի հյուսիսում առկա իրադրությանը, ինչպես նաև քննարկել Աստանայի գործընթացին և Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորմանն առնչվող հարցեր: