Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։
Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիդանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասին։
«Քննարկեցինք մեր երկրներին վերաբերող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Մասնավորապես քննարկեցինք, գիտեք, Հարավային Կովկասի շատ երկար ժամանակ շարունակվող խնդիրներից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հարցը, կիսվեցինք այդ հարցում մեր ունեցած դիրքորոշումներով, վերահաստատեցինք մեր ցանկությունն ու կառուցողական դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանը պահ առաջ հասնի կայունության»,-նշել է նա։