Մոսկվան արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրաձգությանը

1429

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ կապված վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի ուղղությամբ կատարված հրաձգությունների հետ:

«Ցավոք, շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել ուժի կիրառումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է իրավիճակի կարգավորման՝ քաղաքական միջոցներով»,- ասել է Զախարովան:

Զախարովան նաև հայտնել է, որ ռուսական կողմը կշարունակի հետևել այդ թեմային և մեկնաբանություններ կտա: