Հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական նիստի շրջանակներում ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմիի հետ: Տեղեկությունը փոխանցում է իրանական IRNA լրատվամիջոցը:
Հաղորդվել է, որ պաշտոնյաները քննարկել են Նորդուզ-Ագարակ նոր կամրջի կառուցմանն առնչվող հարցերի շրջանակ: Այդ ուղղությամբ որոշվել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում համատեղ տեխնիկական խումբ ձևավորել:
Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը: