Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիս են տվել:
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացից:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում և աշխարհում խաղաղության հաստատման տեսանկյունից:
«Հավատում եմ, որ Հայաստանը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի այս գործընթացը անհրաժեշտաբար կգնահատի»։
Ապա նաև ընդգծել է, որ այդ գործընթացում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և շարունակում գործել նրա հետ միասին:
Բացի այդ Էրդողանը երրորդ երկրներին մեղադրել է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու մեջ և նրանց կոչ արել նման քայլերի փոխարեն կառուցողական ներդրում ունենալ այդ հարցում»:
Վերջում Էրդողանը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին անցած օրերին տեղի ունեցած միջադեպերն այլևս չեն կրկնվի։