Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, թե Հայաստանում որոշ իրադարձություններ եղան, որոնք խաթարեցին հայ-թուրքական պայմանավորվածությունների կատարմանը․
«Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ գալ Երևան՝ բանակցությունների համար։ Լուծումներ գտնելու համար պիտի հանդիպենք, բայց ավելի քան 1 տարի է, չենք կարողանում հանդիպել»,- ասել է նա Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։
Ի պատասխան Քըլըչի՝ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է. «Հայաստանի և անձամբ իմ կողմից որևէ նախապայման չի եղել հանդիպելու հարցում։ Նախորդ անգամ, կարծես, հանդիպել ենք Թեհրանում։
Բայց այսպիսի զգայուն գործընթացների ամենակարևոր կողմը արդեն իսկ կայացած համաձայնությունների իրականացումն է»։