Մարտի 17-ին տեղի ունեցած ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցել են նաև Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները։ Քվեարկություն անցկացվել է Երևանում և Գյումրիում։
Երևանում քվեարկության մասնակցել է մոտ 7000 մարդ, որից Վլադիմիր Պուտինի օգտին է քվեարկել ավելի քան 2200 ընտրող(33%):
Իսկ Գյումրիում, մասնակցել է ավելի քան 1300 մարդ, որից Պուտինին են ընտրել ավելի քան 760-ը՝ 58 տոկոս։
Երևանում հաղթել է«Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկով ստանալով ձայների մոտ 50 %-ը։