Ռուսաստանը և Թուրքիան հնարավոր է պայմանագիր կնքեն S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ

1540

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Ինտերֆաքս» -ին տված հարցազրույցում ասել է, որ դեռևս ուժի մեջ է Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման հարցը:

«Մենք համաձայնեցնում ենք համակարգի կազմը, առաքման ժամկետներն ու այլ պայմանները», — նշել է ռուս պաշտոնայն։

Դմիտրի Շուջավը կարծում է, որ տեսանելի ապագայում կողմերը համաձայնության կգան:

Ըստ նրա, S-400- ի լրացուցիչ մատակարարումը ենթադրում է Թուրքիայի որոշակի մասնակցություն արտադրության մեջ: Զրուցակիցը չհրապարակեց մանրամասները և նշեց, որ դա որևէ ռիսկ և վնաս չի պատճառի Ռուսաստանի ազգային շահերին:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել S-400 համակարգերի չորս դիվիզիոն:

Առաքումները ավարտվել են նախատեսվածից շուտ: Բացի համակարգերից, Անկարան ստացավ 120 ՀՕՊ ուղղորդված հրթիռ: Ռուսական կողմը նաև խոստացավ տրամադրել 20 ամսվա երաշխիքային սպասարկում S-400 համակարգերի համար: ՆԱՏՕ-ն այդ գործարքը համարել էր որպես Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ն պառակտելու փորձ։