Amnesty International .«Թուրքիան փախստականներին ստիպում է վերադառնալ Սիրիա»

2732

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում նշվում է, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով հետ է ուղարկում է Սիրիա:

«Պատերազմական գոտի են ուղարկվել. Թուրքիայի կողմից սիրիացի փախստականների ապօրինի վտարումը վերնագրով զեկույցում մանրամասներ են ներկայացվել «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից առաջ սկսված փախստականների «կամավոր վերադարձի» մասին:

Զեկույցում նշվում է, որ փախստականների զգալի մասը «կամավոր վերադարձի» փաստաթղթերը պարտադրաբար է ստորագրում, մասին էլ այդ փաստաթղթերը ստորագրել են տալիս խաբեությամբ, օրինակ` ասում են, որ դրանք պետք է ստորագրել վերահսկող մարմիններից կենցաղային պարագաներ ստանալու համար:

Ըստ «Amnesty International» -ի ամիսներ շարունակ բազմաթիվ փախստականների վերադարձը կազմակերպելու նպատակով նրանց հետ աշխատանքներ են տարվել, սակայն ոչ մի վիճակագրություն չկա առ այն թե քանի փախստական է վերադարձել Սիրիա: