Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը հայտարարել է, որ մտադիր է Էստոնիայի խորհրդարանին առաջարկել Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։
«Հաշվի առնելով ներկա համատեքստը՝ ես՝ որպես ներքին գործերի նախարար, այլ ելք չունեմ, քան առաջարկել խորհրդարանին Մոսկվայի պատրիարքարանը հայտարարել ահաբեկչական և իր գործունեության մեջ ահաբեկչությանը աջակցող։ Սա չի նշանակում, որ եկեղեցիները կփակվեն, բայց դա նշանակում է, որ Մոսկվայի հետ կապերը կխզվեն»,- ասել է նա։