Այսօր Իսրայելում կվերաբացվեն դպրոցները, որոնք փակվել էին Իրանի օդային հարձակման պատճառով:
«Իրավիճակային գնահատումից հետո որոշվել է վերականգնել կրթական գործունեությունն Իսրայելում»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հաղորդվել է, որ չնայած սահմանափակումներով, բայց վերսկսվելու է նաև Լիբանանի հետ սահմանին և Գազայի հատվածին մոտ գտնվող համայնքներում կրթական գործունեությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանը ավելի քան 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ: