Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթայի հռչակագրի ընդունումը՝ որպես սահմանի սահմանազատման հիմք:
«Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է։ Ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր՝ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»,- գրել է Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում: