Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ապրիլի 22-ին ժամանել է Հայաստան։ Նրան այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Հանդիպման ընթացում Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ հանրային կապերի բաժնից: