Էրդողանին զայրացրել է ֆրանսիական ամսագրի շապիկին իր նկարին ուղեկցող գրությունը

2999

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը բողոք է ներկայացրել երկրի դատախազություն՝ ընդդեմ ֆրանսիական «Le Point» ամսագրի խմբագիր Էթյեն Գերնելի և լրագրող Ռոմեն Գաբերտի։

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը 11 էջանոց հայց է ուղարկել դատախազություն՝ պահանջելով պատիժ սահմանելով ամսագրի խմբագրի և լրագրողի հանդեպ՝ նախագահին վիրավորելու հոդվածով։

Բանն այն է, որ Էրդողանին զայրացրել է  ֆրանսիական ամսագրի նոյեմբերի 24-ին լույս տեսած համարի շապիկը, որին պատկերված է  իր լուսանկարը՝ զինվորական ողջույն տալիս՝ «Ավերիչ» գրությամբ։ Շապիկին նաև տեղ է գտել «Էթնիկ զտում՝ Էրդողանի մեթոդը։ Արդյո՞ք պետք է թույլ տանք Էրդողանին սպառնալ Եվրոպային»  գրությունը։