Իրանում 60 րոպեն մեկ գրանցվում է համավարակի 50 դեպք, իսկ 10 րոպեն մեկ՝ 1 մահվան դեպք

557

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակաման 1046 դեպք, որից 149-ը մահվան ելքով։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն։

Ընդհանուր առմամբ Իրանում վարակվել է 18407 մարդ, որից 1284-ը մահացել է։ Ապաքինվել է 5979 հիվանդ։ Վերջին 24 ժամում Թեհրանում գրանցվել է 137 դեպք, վարակի օջախ Ղոմում 31, Սպահանում 108,Արևելյան Ատրպատականում`58 դեպք։

Ըստ Իրանի ԱՆ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավարի՝ յուրաքանչյուր 60 րոպեն մեկ Իրանում կորոնավիրուսով է վարակվում 50 մարդ, իսկ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ 1 մարդ մահանում է։