Նախօրեին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թարմփը հայտարարել է, որ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքըր Ալ Բաղդադին։ Թրամփը նշել է, որ Ալ Բաղդադին սպանվել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Սիրիայում իրականացված հատուկ գործողության ընթացքում։
«Ալ Բաղդադին և իր հետ համագործակցուղները իսկական անհաջողականեր են։ Նրանք չգիտեին, թե ինչի հետ գործ ունեն։ Երբեմն նրանք պարզապես վախեցած քոթոթներ էին։ Նա շան պես մահացավ։ Վախկոտի պես մահացավ։ Աշխարհը դարձավ առավել անվտանգ»,-իր խոսքում ասել է Թրամփը։
Նշենք, որ նախնական վարկածով, նա ինքնասպան է եղել ինքնապաշտպանության բոլոր մեթոդները սպառելուց հետո` պայթեցնելով իր իսկ մահապարտի զրահաբաճկոնը։ Իդլիբում, թունելներից մեկում ամերկիացի զինվորների հետ 2 ժամ տևած փոխհրաձգությունից հետո Բաղդադի պայթեցրել է իրեն։
Գլխավոր Անվտանգություն Թրամփը հայտարարել է, որ սպանվել է Իսլամական պետության առաջնորդը. «Նա շան պես...