Իրանագետ Ժաննա Վարդանյանը, իր «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքում ներկայացրել է Իրանի նախագահի հնարավոր թեկնածուներին։
«Պատրաստել եմ ինֆոգրաֆիկա, թե ովքեր կարող են լինել Իրանի նախագահի հնարավոր թեկնածուները: Սրանք առայժմ միայն ենթադրություններ են: Նշվածներից ոչ ոք չի հայտարարել թեկնածություն դնելու մտադրության մասին: Թեկնածուները գրանցվելու են մայիսի 30-ից հունիսի 3-ը: Այնուհետև Սահմանադրության պահապանների խորհուրդը դեռ պետք է հաստատի թեկնածությունները: Բացի Մոխբերից, մյուս բոլորը նախագահական ընտրությունների մասնակցելու փորձ ունեն՝ պարզապես թեկնածության գրանցումից մինչև պարտություն»,-գրել է իրանագետը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում կործանվել էր :
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։