Սիրիայում հայ զինծառայող է մահացել

632

Իդլիբում ընթացող մարտերում ծանր վիրավորված 26-ամյա հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։

Ինչպես տեղեկացնում է «Արևելք» թերթը՝ Կրպոյանը վիրավորել էր շուրջ մեկ ամիս առաջ։ Բուժում ստանալուց հետո նա կրկին մեկնել էր  ճակատ և  վիրավորվել Ազեզ շրջանի մոտ՝ ահաբեկչի գնդակից:

Էլի Կրպոյանը հուղարկավորվել է Հալեպի Ազգային գերեզմանատանը։