Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաք, որտեղ հայտարարել է «հյուսիսում շատ վճռական գործողություններ ձեռնարկելու պատրաստակամության մասին»։
«Ով կարծում է, որ մեզ կվնասեն, և մենք ձեռքերս ծալած կնստենք, մեծ սխալ է թույլ տալիս։ Մենք պատրաստ ենք իրականացնել շատ հզոր գործողություններ հյուսիսում. Այսպես թե այնպես մենք կվերականգնենք անվտանգությունը հյուսիսում»-Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։