Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը կոչ է արել նվազեցնել Գազայի հատված հասնող մարդասիրական աջակցությունը։ Այս մասին նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
Նախարարի խոսքով՝ Իսրյայելը պետք է նաև դադարեցնի Գազայից վառելիքի ներմուծումը:
«Իսրայելը պետք է հայտարարի հետևյալը. մարդկությունը մարդկության դիմաց, բայց մենք չենք համաձայնի մի գործարքի, որը կվտանգի Իսրայել պետության ապագան»,- X-ում գրել է Բեն Գվիրը: