Վրաստանի ամենառեյտինգային գործիչը մտադիր չէ առաջադրվել երկրորդ ժամկետի համար

1368

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով այժմ Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է, հայտարարել Է, որ առայժմ մտադիր չէ երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրել։

Կալաձեն նշել է, որ պատճառը լարված գրաֆիկն ու աշխատանքի բարդ պայմաններն են։
«Այնքան բարդ պայմաններում Է ինձ հարկ լինում աշխատել, որ գիշերն ու ցերեկը խառնվում եմ իրար: Դա շատ ծանր Է»,-ասել է նա։

Կալաձեն հայտնի նախկին ֆուտբոլիստ Է: 2012 թվականին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո նա զբաղեցրել Է Էներգետիկայի նախարարի պաշտոնը, իսկ 2017 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով դարձել Է Թբիլիսիի քաղաքապետը: Նա նաեւ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն Է: Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից 2019 թվականին անցկացված հետազոտությունների արդյունքներով Կալաձեն առաջին տեղն Է զբաղեցնում հանրապետության ամենառեյտինգային եւ հաջողակ քաղաքական գործիչների թվում: