Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև hեռախոսազրույց է տեղի ունեցել:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքը, Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին: