Ռուսասատանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

646

Ռուսաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում հրահանգել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությանը 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարտերային չվերթները: Ըստ որոշման՝ բացառութուն կկազմեն ռուսների տարհանման համար նախատեսված թռիչքների։

«Մարտի 27-ից դադարեցնել բոլոր կանոնավոր և չարտերային չվերթները, բացառությամբ դեպքերի, երբ անհրժեշտ է ՌԴ քաղաքացիներին օտարերկրյա պետություններից տարհանել։ Չվերթներ կիրականացվեն նաև կառավաության որոշումների դեպքում, եթե դրանց անհրժեշտությունը լինի»,- ասված է հրամանում։

ՌԴ տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունները կստեղծեն պլան՝ քաղաքացիներին արտասահմանից տարհանելու համար։ ՌԴ քաղաքացիների տեղափոխումը  կիրականացվի պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռներով։