Ըստ նախնական պայմանավորվածության` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:
Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։ Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։
Հիշեցնենք, որ սա կլինի Սիմոնյան Գաֆարովա երրորդ հանդիպումը: Սիմոնյանի և Գաֆարովայի նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։